Հայտնի են վարչապետի հրաժարականի ժամկետները

Գոհար Ստեփանյան 14.04.2021 - 19:24
14.04.2021 - 19:24 դիտում

Պատրաստվում եմ հրաժական տալ ապրիլի վերջին տասնօրյակում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Նրա խոսքով՝ հրաժարականից հետո 7-րդ օրը, համաձայն Հանրապետության նախագահի և խորհրդարանական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, տեղի կունենա վարչապետի ընտրություն:

««Իմ քայլը» խմբակցության կողմից ես կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, մյուս ուժերը, ըստ պայմանավորվածության, թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի, երկրորդ անգամ ես նորից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, և կնշանակվեն ընտրություններ հունիսի 20-ին»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր ռիսկերին, վարչապետն ասաց, որ այն ուժերը, որոնք կգնան այլ ճանապարհով և ժողովրդի առջև ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, քաղաքական ինքնասպանություն կգործեն, հետևաբար, ըստ Փաշինյանի, «Իմ քայլը» խմբակցությունն իրեն կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի:

«Կարծում եմ՝ որևէ մեկը քաղաքական ինքնասպանության փորձ չի անի»,- նշեց նա:

Փաշինյանը վստահ է, որ հետընտրական գործընթացներ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունը չի կեղծելու ընտրությունների արդյունքները: «Ես ասել եմ, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց քաղաքացու քվեին չենք կպնի»,- ասաց վարչապետը՝ միաժամանակ հայտարարելով, որ այսօր արդեն երկրում կա համապատասխան մթնոլորտ արտահերթ ընտրություններ անցկացնելու, և ինքն այլևս այդ առումով մտահոգություն չունի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ