Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

21.06.2025 - 12:58 դիտում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում կախված վիճակում քաղաքացի կա։

Տեղում պտտաձողից կտորի միջոցով կախված վիճակում ոստիկանները հայտնաբերել են ազգությամբ հնդիկ 28-ամյա Կիշան Պետելի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ