Հայտնաբերվել է Սևանում անհետ կորած 25-ամյա Անահիտ Մնացականյանի դին

Աննա Կոստանյան 3.06.2024 - 13:04
3.06.2024 - 13:04 դիտում

Սևանում որոնվող 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին այսօր գտնվել է՝ ջրահեղձ եղած վիճակում: Տեղեկությունը փոխանցեցլ է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Ավելի վաղ անհետ կորելու կապակցությամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Այժմ քննություն է ընթանում»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Անահիտ Մնացականյանը որոնվում էր հունիսի 1-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ