Հայտնաբերվել են Ադրբեջանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողների դիերը

Աննա Կոստանյան 21.03.2025 - 22:42
21.03.2025 - 22:42 դիտում

Ադրբեջանում հայտնաբերվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալի Իմանովի և Ռուսլան Համիդովի դիերը։

Այս մասին հաղորդագրություն են տարածել Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները։

Հաղորդվում է, որ զինծառայողները ձնահյուսի տակ են մնացել Գետաբեկի շրջանում՝ ծառայության վայրից վերադառնալիս մառախլապատ եղանակի պայմաններում։

Զինծառայողներն անհետացել էին մարտի 19-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ