Հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Աստղիկ Խաչատրյան 30.06.2023 - 22:38
30.06.2023 - 22:38 դիտում

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք:

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում հայտնաբերվել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «Կամազ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեսուչներն անմիջապես դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։

Հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Նախապատրաստվում են նյութեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ