Հայկ Մարությանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու հիմքերին

Աստղիկ Խաչատրյան 22.12.2021 - 14:17
22.12.2021 - 14:17 դիտում

Երևանի ավագանու արտահերթ նիստին ելույթով հանդես է եկել Հայկ Մարությանը:

Անդրադառնալով իրեն պաշտոնանակ անելու «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած հիմքերին՝ քաղաքապետը նշել է՝ դեռ 2020-ին էր որոշել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագրից» գաղափարական տարաձայնությունների պատճառով, բայց պատերազմը հետաձգել էր այդ գործընթացը:

Կուսակցությունից դուրս գալու դիմումը նա 2020-ի դեկետմբերի 7-ին է ներկայացրել ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու ասել է՝ քաղաքական շահարկումներից խուսափելու համար հրապարակային չի հայտարարելու այդ մասին, իսկ կուսակցությունը կարող է հայտարարել այն ժամանակ, երբ իրենց է հարմար:

Ինչ վերաբերում է հեղափոխական արժեքներից շեղվելու մասին մեղադրանքներին, քաղաքապետի խոսքով՝ իրականում հեղափոխությունից շեղվել են այն մարդիկ, որ 2018-ին Կառավարության գաղտնի որոշմամբ մեկուկես միլիոն դրամի են հասցրել նախարարների աշխատավարձը: Ըստ Մարությանի՝ շեղում է նաև այն, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում 200 հազար դոլարանոց մեքենա է գնվում, և այդ որոշումը փորձում է արդարացնել մի ամբողջ քաղաքական թիմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ