Հայկ Աբրահամյանը` ըմբշամարտի Եվրոպայի ԵԱ բրոնզե մեդալակիր

3.07.2022 - 20:47 դիտում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մեր 61 կգ քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար մրցամարտում 8:3 հաշվով վստահ հաղթել է ռումինացի Դանիել Սանդուին: Այդպիսով, Հայկ Աբրահամյանը չորրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին: Հիշեցնենք, որ երեկ մեր ըմբիշները նվաճել էին երեք մեդալ` 2 ոսկի, 1` արծաթ:

Այսօր մեդալների համար մենամարտեր պետք է անցկացնեն նաև 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ