Հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՊՆ-ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին

Աննա Կոստանյան 11.05.2023 - 09:29
11.05.2023 - 09:29 դիտում

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին:

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ