«Հայկական Կարիտաս» ՀԿ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Աննա Կոստանյան 1.09.2025 - 13:07
1.09.2025 - 13:07 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Հայկական Կարիտաս» (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում պարզել են՝ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

սննդի կառույցի հատակը, պատերը չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում,

չեն ունեցել հարթ մակերես,

ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից,

պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ