«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է չվերթները

Աննա Կոստանյան 17.03.2025 - 12:46
17.03.2025 - 12:46 դիտում

«Հայկական ավիուղիները» օդանավերի պարկի փոփոխությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցնելու է  չվերթները:

Այս մասին հայտնում են ավիաընկերությունից:

«Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։

Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել եք տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։

Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիներ»-ի կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար:

Նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման, նոր ու հետաքրքիր ուղղությունների բացահայտման համար»,- ասվում է «Հայկական ավիուղիներ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջիկայում ավիաընկերությունը կներկայանա նոր ու հագեցած պարկով, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել հարմարավետ թռիչքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ