Հայկական ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները

3.07.2023 - 19:31 դիտում
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը, հայտնում է Ermenihaber-ը։

Հուլիսի 2-ին իրականացված թռիչքով 112 ուղևոր տեղափոխվել է Ստամբուլ, իսկ 42-ը՝ Երևան։

Տեղեկությունների համաձայն՝ չվերթն իրականացվելու են A321 տիպի ինքնաթիռներով շաբաթական 2 անգամ՝ ամեն չորեքշաբթի և կիրակի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ