Հայեր Շուշին չի ընկնելու. Շուշին մերն է ու վերջ. Արծրուն Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 6.11.2020 - 22:22
6.11.2020 - 22:22 դիտում

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ նշեց՝ «Հայեր Շուշին չի ընկնելու. Շուշին մերն է ու վերջ

Երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Եթե 1992 թ. մայիսի 8-ը նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, այս օրերը կնշվեն Շուշիի պահպանման օր.

Գյոռբագյոռ ռազմագործողությունը շարունակվում է: Այսօր մեր հրետանին, հետևակը և այլ ստորաբաժանումները հրաշքներ են գործել: Թշնամուց տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են թողնվել.

Շուշի եկող զորախմբերին ջախջախել են հերոսական քարինտակցիները: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու.

Մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ միայն Թուրքիայի հետախուզությունը, այլ ամբողջ Թուրքիան: Մենք բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարություն փաստացի չկա.

Ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին նման փայլուն կերպ դեռ չի աշխատել.

Թշնամական ուժերը փորձել են բոլոր ճանապարհներով ձգտել դեպի Շուշի: Բոլոր ճանապարհները դժոխք են դառնալու: Այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր են լինելու, որոնք կցուցադրենք.

Պատերազմը շարունակվում է, պատերազմը սաստիկ է: Այն մեր գոյապայքարն է: Լցվեք վճռականությամբ, մի կողմ թողեք կասկածամտությունը, վստահեք հայոց բանակի բազկին և վստահ եղեք՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. »

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ