Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան. Անն Լույո

Անի Հովհաննիսյան 30.09.2022 - 12:38
30.09.2022 - 12:38 դիտում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Ադրբեջանի վերջին ագրեսիաներին: «Շատ օգտակար էր այցը սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած տարածքներ։ Բազմաթիվ տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել: Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ֆրանսիան շարունակում է աշխատել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու»,- Թվիթերում գրել է դիվանագետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ