Հայաստան կայցելի ճգնաժամային կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը

5.10.2023 - 22:26 դիտում

Հոկտեմբերի 6-ին Հայաստան կայցելի ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը, որը պատասխանատու է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով, հաղորդում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ Երևանում նախատեսվում են Լենարչիչի հանդիպումները Հայաստանի տարբեր պաշտոնյաների հետ։ Նա նաև կայցելի այն վայրեր, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից փախստականները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ