Հայաստան է վերադարձվում ևս մեկ գերի. Սուրեն Պապիկյան

6.10.2021 - 19:23 դիտում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, խոսելով գերիների վերադարձի գործընթացի մասին, հայտնեց.

«Այս պահին ՀՀ է վերադարձվում Դավիդյան Արթուր Բորիսի, 1989 թ., Արցախի Հանրապետության սահմանը անցած 22.08.2021 թ.: Արդեն Հայաստանի Հանրապետությունում է»:

Պապիկյանն ավելացրեց նաև, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են վերադարձնելու թե՛ գերությունը հաստատված, թե՛ չհաստատված ՀՀ այն քաղաքացիներին, որոնց կենդանության հնարավորությունն այսօր կա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ