Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Աննա Կոստանյան 30.11.2020 - 12:55
30.11.2020 - 12:55 դիտում

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, isk ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ` դժվարանցանելի:

Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում։

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ