Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում. Բլինքեն

Աստղիկ Խաչատրյան 14.01.2025 - 22:45
14.01.2025 - 22:45 դիտում

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այսօր արձանագրում ենք նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ:

«Կարճ ժամանակհատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերույթան հանձնաժողով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք կարևոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու շրջանակ է հաղորդում՝ պաշտապանական և անվտանգության, տնտեսական, ժողովրդավարության և արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է՝ համընդհանուր շահերի ներքո այս փաստաթուղթը հանդիսանալու է երկկողմ հարաբերությունների առանցքը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցությանը՝ Բլինքենն ասել է. «Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ