2024 թվականի ապրիլ ամսին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար-Բաղանիս տեղամասերում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կողմից իրականացվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի 12,7 կիլոմետր հատվածի սահմանազատում, իսկ մայիսից նշված հատվածի պահպանությունն իրականացնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ստորաբաժանումների կողմից՝ սահմանային ծառայության եղանակով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ սահմանապահ զորքերի կառավարման մարմնի ներկայացուցիչ, գնդապետ Մանվել Մայիլյանը։Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից պահպանության են ընդունել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի շփման գծի Բերքաբեր-Կիրանց և Կիրանց-Ոսկեպար միջանկյալ չսահմանազատված մոտ 7,6 կիլոմետր երկարությամբ տեղամասը։ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ներկա պահին իրականացնում են Տավուշի մարզի Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր—Բաղաբիս ընդհանուր մոտ 20,3 կիլոմետր հատվածի պահպանությունը՝ «Բերքաբեր», «Կիրանց» և «Ոսկեպար» սահմանապահ ուղեկալների ուժերով ու միջոցներով։ Սահմանապահ վերակարգերը ծառայությունն իրականացնում են կահավորված բաց դիտակետերից, զինված հրաձգային զենքով (ԱԿ-74 պահեստատուփը կցված չէ զենքին), առանց զրահաբաճկոն և սաղավարտ։ Տեղամասը կահավորված է ցերեկային և ջերմատեսիլ տեսադիտման համակարգերով։ Պահպանվող տեղամասում իրականացվել է մոտ 10 կիլոմետր սահմանային ճանապարհների և փշալարային արգելափակոցների կառուցման, ինչպես նաև ականազերծման աշխատանքներ։ Նաև սահմանագծին զուգահեռ՝ կառուցված է 130 մետր հենապատ և 510 մետր մետաղական պարիսպ», – մանրամասնեց ՀՀ սահմանապահ զորքերի կառավարման մարմնի ներկայացուցիչը։