Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։
Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ մանրամասնելով.
հիմնական աճն ապահովել են՝
արդյունաբերություն – 4.7 %
գյուղատնտեսություն – 1.6 %
շինարարություն – 14.5 %
առևտուր – 17.0 %
ծառայություններ – 10.6 %: