Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7 տոկոս

Աստղիկ Խաչատրյան 25.10.2024 - 20:06
25.10.2024 - 20:06 դիտում

Ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6․6%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️շինարարություն՝ 14․7%,
✔️առևտրի շրջանառություն՝ 13․4%,
✔️ծառայություններ՝ 11․6%,
✔️արդյունաբերություն՝ 4․6%։
2024թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 22․4%-ով. արտահանումն աճել է 38․9%-ով, իսկ ներմուծումը՝ 11․9%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0․6%:

ՀՀ կառավարություն

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ