Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել

Աննա Կոստանյան 25.01.2023 - 13:27
25.01.2023 - 13:27 դիտում

Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական ​​համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ աշխատանքում։

Շարվաշիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կրթության նախարարությունում, այդ թվում՝ փոխնախարար։ 2016-2022 թվականներին նա եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտոր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ