Հայաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր

Աննա Կոստանյան 24.01.2025 - 17:13
24.01.2025 - 17:13 դիտում

Առողջապահության նախարար Անահիտ Աանեսյանը «Ֆեյբուք»-ի իր էջում հրապարակել է տվյալներ 2024 թվականին ՀՀ-ում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող հիվանդներին դեղորայքի տրամադրման ընթացքի մասին:

«Տարեկան շուրջ 1000 պացիենտի, այդ թվում՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, զուգակցված վարակներ (ՁԻԱՀ, ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտներին, անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր՝ անվճար կարգով:

Ընդհանուր առմամբ 2020-2024թթ. ընթացքում բուժում է ստացել 3298 պացիենտ, որոնցից 95%-ը՝ շուրջ 3133 պացիենտ, լիովին բուժվել է:

2025 թվականին դեղապահովման ծրագիրը շարունակելու ենք»,- գրել է նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ