Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք

Աննա Կոստանյան 5.01.2024 - 14:53
5.01.2024 - 14:53 դիտում

Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք, որը նախորդ շաբաթվա հետ համեմատ նվազել է 7-ով։

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Թեստերի դրական մասնաբաժինը 11 % է, սակայն հոսպիտալացությունների առումով ունենք բավականին ցածր ցուցանիշ, ինչն ապացուցում է, որ հիվանդությունը ծանր ընթացք չի ստանում».–ասաց Աբովյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են օմիկրոնի ենթատեսակները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ