Հայաստանում ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով

1.04.2023 - 20:00 դիտում

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում, ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում:

Ապրիլի 3-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-6-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։

Երևանում՝ Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ