Հայաստանում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

Աստղիկ Խաչատրյան 23.06.2025 - 22:52
23.06.2025 - 22:52 դիտում

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։

Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն: 23․06․2025 թվականի 09․00-15․00 արդյունքները։

Չափման արդյունքները փաստում են, որ շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ