Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին

Աստղիկ Խաչատրյան 16.12.2024 - 19:41
16.12.2024 - 19:41 դիտում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը: Առաքելությունն X-ի իր էջում գրել է.

«Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդերլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նրան զեկուցվել է տեղերում առաքելության գործունեության մասին»:

Դեսպանը նաև հանդիպել է Նիդերլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկային խմբին։ Այս պահին ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի փորձագետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ