Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2383 դեպք

Գոհար Ստեփանյան 29.10.2020 - 11:11
29.10.2020 - 11:11 դիտում

Հոկտեմբերի 29-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85 034 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2383-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 53 257 (+749) մարդ, այս պահին բուժվում է 30 151-ը (+1603):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1626 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1272-ը (+29), իսկ այլ պատճառներով՝ 354-ը (+2):

Մեկ օրում մահացել է 31 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ