Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 128 դեպք

14.09.2024 - 11:36 դիտում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 128 դեպք:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ից 13-ը ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 20 դեպք: Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահվան 4 դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ