Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել. Սիդորով

17.09.2022 - 22:34 դիտում

Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել, եզրակացությունների մասին դեռ վաղ է խոսել՝ հայտարարել է առաքելության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին զարգացումները ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ են ստեղծել: Սակայն կազմակերպությունը դեռ «սուրը պատյանից չի հանում», այլ առաջնահերթությունը տալիս է լարվածությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելուն: Կարծում եմ՝ այս ուղղությամբ աշխատանքները մեծ հեռանկարներ ունեն»,- ընդգծել է նա։

Սիդորովի խոսքով՝ ՀԱՊԿ պատվիրակությունն այցելել է հայկական տարածքներ, որտեղ բախումներ են տեղի ունեցել, բնակավայրեր, դիրքեր, որոնք թիրախավորել է ադրբեջանական կողմը: Նա տեղեկացրել է, որ հավաքագրված փաստերը կներառվեն եզրափակիչ զեկույցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ