Հայաստանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը կարևորագույն նշանակություն ունեն Ռուսաստանի համար. Զախարովա

Աննա Կոստանյան 27.12.2023 - 14:26
27.12.2023 - 14:26 դիտում

Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեզ համար դա իսկապես կարևորագույն նշանակություն ունի մի շարք պատճառներով՝ մեր ընդհանուր պատմությունը, ժողովուրդների և մշակույթների փոխներթափանցում, տարածաշրջանային պլանի կայունությունը, ընդհանուր մարտահրավերները, ընդհանուր խնդիրները, որոնք ավելի հեշտ է լուծել միասին», – ասել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ