Հայաստանում իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության. ԵԱՀԿ գործող նախագահ

Հրաչ Սահակյան 25.02.2021 - 22:02
25.02.2021 - 22:02 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Լինդեն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Կոչ եմ անում բոլոր կողմերին գործողությունները ձեռնարկել խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական գործընթացների եւ իրավունքի գերակայության վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան։ Իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության»,- գրել է Լինդեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ