Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի և կավարտվի դեկտեմբերի 19-ին․ Բորել

Աստղիկ Խաչատրյան 12.12.2022 - 23:32
12.12.2022 - 23:32 դիտում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի և կավարտվի դեկտեմբերի 19-ին։ Այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ամփոփելով «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները ։
Նրա գնահատմամբ` հոկտեմբերին ձևավորված առաքելությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` առաքելությունը կավարտվի դեկտեմբերի 19-ին։
«Այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար մենք Հայաստանում ներկայացուցիչների խումբ կտեղակայենք հաջորդ տարի հնարավոր քաղաքացիական առաքելությունները քննարկելու համար», – հայտարարել է Բորելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ