Հայաստանում ԵՄ առաքելությունը իրականացրել է 6000-րդ դիտորդությունը

Աննա Կոստանյան 4.08.2025 - 13:32
4.08.2025 - 13:32 դիտում

Հայաստանում ԵՄ առաքելությունը իրականացրել է 6000-րդ դիտորդությունը։ Այս մասին սոցցանցի էջում տեղեկացնում է ԵՄ առաքելությունը:
«Այս ձեռքբերումն արտահայտում է մեր շարունակական և հաստատուն նվիրվածությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
ՀԵՄԱ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը Հայաստանի տարբեր համայնքների հետ»,- ասված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ