Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր` կիսելով ընդհանուր արժեքներ ու նպատակներ. ՀՀ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 26.01.2023 - 11:36
26.01.2023 - 11:36 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Էնթոնի Ալբանիզին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր` կիսելով ընդհանուր արժեքներ ու նպատակներ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների:

Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքը, որը զգալի դերակատարում ունի ավստրալական հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ