Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին ԵՔՀ-ին հյուրընկալելու հարցում. ՀՀ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 23.05.2025 - 20:08
23.05.2025 - 20:08 դիտում

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հանդիպումներից մեկը 2028 թվականին կանցկացվի Ադրբեջանում, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այդ որոշումը:

«Ես ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ Եվրոպական քաղաքական համայնքին հյուրընկալելու հարցում»,- գրել է վարչապետը X-ի իր էջում։

Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ