Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում. ԱԳՆ խոսնակ

Աննա Կոստանյան 10.10.2023 - 17:36
10.10.2023 - 17:36 դիտում

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ այսուհետ Հայաստանը մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում:

«Ուրախ եմ հայտարարել Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայության մասին։ Այսօրվանից Բելգիայում և Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության դիվանագետներից մեկը մշտապես կլինի Լյուքսեմբուրգում՝ նպաստելու Հայաստան- Լյուքսեմբուրգ գործընկերության հետագա ընդլայնմանը»,- նշել է Բադալյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ