Հայաստանի և Ղազախստանի միջև վերականգնվել է կանոնավոր ավիափոխադրումը

1.07.2021 - 22:13 դիտում

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան – Հայաստան – Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։

Այս պահի դրությամբ, փաստացի դեռ գործում է միայն Ակտաու–Երևան–Ակտաու երթուղին։ Նախնական տվյալներով, Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ։

Կանոնավոր ավիափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել էին 2020 թ․ հունվարի 21-ից նախ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։
Հայկական կողմը բազմիցս պաշտոնապես դիմում էր այն վերականգնելու հարցով։

Տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ, ՀՀ քաղաքացիները կարող…

Опубликовано Посольство Армении в Казахстане/Арменияның Қазақстандағы Елшілігі Четверг, 1 июля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ