Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների. Միրզոյան

Աննա Կոստանյան 2.02.2022 - 13:30
2.02.2022 - 13:30 դիտում

Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Հայաստանի դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում: Ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր, Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների: Այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ:

Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում: Առաջին հանդիպումը, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող»,- ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ սա այն հարցերից է, որ, ակնհայտորեն, միայն մեկ կողմի դիրքորոշումից չի կախված:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ