Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները

7.11.2024 - 20:18 դիտում

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։

Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները։

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին։ Էստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ