«Եթե Ադրբեջանին ինչ-որ ձևով դա խանգարում է, որ կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը, այսինքն՝ մենք լուծարենք, որ… Եթե դա Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքայն պահանջներ ներկայացնելու և խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը»,- ասաց նա:
Իսկ կա՞ արդյոք հիմք մտածելու, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություն ունենալ: Փաշինյանը կարծում է՝ նման հիմքեր կան:
«Հենց Արևմտյան Ադրբեջան խոսույթը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան, այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրած, որը նշանակում է, որ այդ կազմակերպությունը, ոչ միայն այդ կամակերպությունը, այլև այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն առնվազն 60 տոկոսով:
Էլի եմ ասում՝ «Արևմտյան Ադրբեջանը» Ադրբեջանի արևմտյան շրջաններն են»,- ասաց Փաշինյանը և հայտարարեց՝ Հայաստանի տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան, և այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա Հայաստանի համար քննարկելի չէ:
Փաշինյանը միաժամանակ ընդգծեց՝ այս ֆոնին է, որ ՀՀ-ն իրավունք ունի բանակ ունենալու: