Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր է համարել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպման ձևաչափը, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ին Թբիլիսիում, և ակնկալում է դրա զարգացումն ու անցումը ավելի լայն ձևաչափի, հաղորդում է վրացական News Day լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին հայտարարել Է եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
«Թբիլիսիում փոխարտգործնախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ, որ այն կզարգանա և կընդլայնվի։ Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերն այս ձևաչափի հաջողությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։