Հայաստանի մի շարք տարածաշրջաններում մառախուղ է

Աննա Կոստանյան 10.01.2025 - 17:52
10.01.2025 - 17:52 դիտում

Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ