Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով

Աննա Կոստանյան 28.12.2022 - 13:20
28.12.2022 - 13:20 դիտում

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», – ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։

«Մենք ցույց ենք տվել մեր «բաց լինելը» (չակերտները՝ Tert.am) գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց «կողմնակալությունը» (չակերտները՝ Tert.am) և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու «անկարողությունը» (չակերտները՝ Tert.am): Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», – ընդգծել է Բայրամովը:

«Ընդհանուր առմամբ, մենք չենք բացառում երկկողմ հանդիպումները (հայկական կողմի հետ) ապագայում: Դա հնարավոր է, և մենք բազմիցս առաջարկել ենք դա, կամ հանդիպում եռակողմ կամ այլ ձևաչափերով»,- հավելել է Բայրամովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ