Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամովը՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին

Աննա Կոստանյան 18.10.2021 - 17:05
18.10.2021 - 17:05 դիտում

Ադրբեջանը ադեկվատ պատասխան կտա Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի՝ կապված սահմանազատման և սահմանագծման հարցի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կատարցի պաշտոնակից Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպմանը:

«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը հետհակամարտային ժամանակաշրջանում՝ միջազգային իրավունքի հիման վրա: Չափազանց կարևոր է հնարավորինս շուտ սկսել երկու երկրի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացները և լուծել այդ հարցերը: Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընցացներին: Եվ այստեղ յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ հակառակ կողմից յուրաքանչյուր դրական քայլ մեր կողմից ադեկվատ արձագանք կստանա, և դրական քայլեր կձեռնարկվեն մեր կողմից»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ