Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ փոխարտգործնախարար

Աստղիկ Խաչատրյան 16.05.2024 - 14:20
16.05.2024 - 14:20 դիտում

Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել:

Այս մասին «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի կյանքում եղել են իրավիճակներ, երբ անդամ երկրները ուշացրել են իրենց ներդրումները կամ մասամբ վճարել,, ողբերգություններ տեղի չեն ունեցել:

«Սակայն ռազմաքաղաքական տեսանկյունից Հայաստանի հետագա ուղին դեպի ՀԱՊԿ որոշվելու է ինչպես նրա ազգային շահերով, որոնք նա պետք է լավ ներկայացնի և հասկանա, այնպես էլ երկրի սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորություններով»,- ընդգծել է Պանկինը։

Հայաստանը կազմակերպությունում վստահելի դաշնակիցներ ունի, նշել է դիվանագետը և հավելել, թե Մոսկվան հույս ունի, որ Երևանը կվերադառնա ՀԱՊԿ:

Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կազմակերպությանը հանրապետության անդամակցության սառեցման մասին։

Մայիսին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 2024 թվականին Երևանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ