Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն ուղևորվել են Մարգարայի անցակետ. լուսանկարներ

Աննա Կոստանյան 21.03.2025 - 14:41
21.03.2025 - 14:41 դիտում

Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն այսօր առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։

Երեկ Կառավարության նիստում որոշվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի՝ Թուրքիայի տարածքով Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները արագ և նվազ ծախսերով հասցնելու համար:

Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում էր քննարկվել հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։

Հիշեցնենք՝ տասնամյակներ շարունակ փակ անցակետը նախորդ անգամ բացվեց 2023-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ