Հայաստանի ազատ ոճի 5 ըմբիշներից չորսը Եվրոպայի առաջնության եզրափակիչում են

Աստղիկ Խաչատրյան 16.06.2023 - 23:03
16.06.2023 - 23:03 դիտում

Ալբանիայում ընթացող ըմբաշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեդալների համար պայքարը սկսեցին նաև ազատ ոճայինները:

Մրցումային առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի 5 ըմբիշներից չորսը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտել են եզրափակիչ և արդեն ապահովել մեդալներ: Նրանք են 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 80 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը:

65 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը պարտվեց միայն կիսաեզրափակիչում և նա վաղը կմրցի բրոնզե մեդալի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ