Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան

Աննա Կոստանյան 8.02.2023 - 16:31
8.02.2023 - 16:31 դիտում

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում: Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք», – ասել է Միրզոյանը:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման թեմային։

«Մենք չէինք չեղարկել մոսկովյան հանդիպումը, հետաձգել էինք այն։ Եվ որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», – ասել է Միրզոյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ