Հայաստանը 2023-ին հաջողություն է գրանցել մի շարք միջազգային կազմակերպություններում

6.01.2024 - 16:45 դիտում

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը «Իքսի» միկրոբլոգում անդրադարձել է 2023 թվականին միջազգային կառույցներում Հայաստանի գրանցած հաջողություններին։

«2023 թվականի ընթացքում Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ հաստատվել է մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄԱԳԱՏԷ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրություններում։

Շնորհակալություն այն երկրներին, որոնք սատարել են Հայաստանի թեկնածությունը:

Շնորհակալություն բոլոր գործընկերներին, որոնք աշխատել են համապատասխան փաստաթղթերի վրա»,- գրել է խոսնակը։

Գրառման համաձայն՝ Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ հաստատվել է՝

– ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի ընտրություններում (Commission on Crime Prevention and Criminal Justice) 2024-2026 թթ. համար.

– ⁠ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի ընտրություններում (Commission on Narcotic Drugs) 2024-2027 թթ. ժամանակահատվածի համար.

– Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընտրություններում (Board of Governors of the International Atomic Energy Agency) 2023-26 թթ համար,

– ՄԱԿ-ի Ծրագրերի և համակարգման կոմիտեի ընտրություններում (Committee for Programme and Coordination – CPC) 2024-2026 թթ․ համար.

– ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրություններում (UNESCO Committee for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict) 2023-2027 թթ. ժամանակահատվածի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ