Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Աննա Կոստանյան 30.10.2023 - 18:22
30.10.2023 - 18:22 դիտում

«Վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության բանակցություններն ընթացել են մի քանի հարթակներում, հայկական կողմին ներկայացվել են կոնկրետ և մանրամասն առաջարկներ խաղաղության ապագա պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Հայաստանը նույնպես Ադրբեջանին է ներկայացրել իր մեկնաբանություններն ու դիրքորոշումը»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Փոխարտգործնախարարն ընդգծել է, թե Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն ուժի մեջ է մինչ այսօր։ Ուստի հաջորդ քայլերը պետք է Հայաստանն անի։ Այսօրվա դրությամբ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը»,- եզրափակել Է դիվանագետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ